ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վի Սուն Լակին: Վերջինիս շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պարոն Նիկոյանն անդրադարձավ հայ-կորեական արդեն ձեւավորված սերտ հարաբերություններին, կարեւորեց երկկողմ կապերի հետագա ընդլայնումն ու զարգացումը: ԱԺ նախագահը հատկապես առանձնացրեց միջխորհրդարանական առկա համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` խորհրդարանների միջեւ հարաբերությունները զգալի ներդրում կարող են ունենալ երկու երկրների ու ժողովուրդների փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում:
Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Կորեայի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող օգնության ծրագրերը: Մասնավորապես, երկկողմ համագործակցության արդյունքում ամբողջովին վերազինվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը եւ այժմ այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Պարոն Նիկոյանը կարեւոր համարեց երկու երկրների միջեւ փոխայցերի ակտիվացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ուղղություններով, ինչը հայ-կորեական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու կարեւոր խթան կհանդիսանա:
ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ իր ջանքերն ուղղելու է երկու երկրների, մասնավորապես` խորհրդարանների միջեւ կապերի ու համագործակցության խորացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին: Նամակում ասված է. «Ցավով տեղեկացանք ...
Լսումներ` ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի վերաբերյալ
Մարտի 15-ին Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր «ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մանակցում էին ԵԽ պատգամավորներ, բուհերի ուսանողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկա...
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյան...