Տպել
15.03.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 15-ին  ԱԺ  գիտության, կրթության,  մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ  կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ  պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել  համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:

Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել 24 -ժամյա ընթացակարգով:

 Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության եւ  պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին»  օրինագիծը:  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ այն շուրջ 60 առաջարկների հաշվառումով լրամշակվել է:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:


15.03.2012
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի կապակցությամբ  ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ  Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ  Անդրե Ֆլաոյին: Նամակում ասված է.  «Ցավով տեղեկացանք ...

15.03.2012
Լսումներ` ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի վերաբերյալ
Մարտի 15-ին Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր «ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մանակցում էին ԵԽ պատգամավորներ, բուհերի ուսանողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկա...

15.03.2012
Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վի Սուն Լակին: Վերջինիս շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պարոն Նիկոյանն անդրադարձավ  հայ-կորեական արդեն ձեւավորված սերտ հարա...