Տպել
14.03.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել` ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի այսօր Բաքվում արած հայտարարության: Վերջինս, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող», ասել  է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»: 

Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը»: Պարոն Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից»:


14.03.2012
Ուսանողները հարցեր ուղղեցին ԱԺ նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան: ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտ...