National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.03.2012
Ուսանողները հարցեր ուղղեցին ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան:

ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում` լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ: Խորհրդարան այցելելով` ուսանողները հնարավորություն ունեն ճշգրտորեն պատկերացնել եւ գնահատել Ազգային ժողովի գործունեությունը: ԱԺ նախագահը սա կարեւոր համարեց այն համատեքստում, որ հասարակության մեջ հիմնականում մամուլն է կարծիք ձեւավորում, հաճախ` կանխակալ: ԱԺ նախագահը երիտասարդների հետ զրուցեց հակաքարոզչության եւ ինքնաոչնչացման դրսեւորումների անթույլատրելիության մասին` փոխարենը օգտակար համարելով առողջ քննադատությունը:  Որպես թիրախ դարձած ոլորտներ` խորհրդարանի ղեկավարը նշեց Հայոց բանակը եւ Հայ առաքելական եկեղեցին, երբ առաջին դեպքում փորձ է արվում խարխլել  ազգային անվտանգության հիմնական սյունը եւ երկրորդ դեպքում` ինքնապահպանման եւ արժեհամակարգի  կարեւոր հիմքը: Պարոն Նիկոյանը մտահոգիչ եւ պետության համար վտանգավոր համարեց, երբ քննադատում են ամեն ինչ` տեղ չթողնելով հավատին: «Դուք երիտասարդ եք, նոր եք կյանք մտնում: Ապրեք հպարտությամբ, որ հայ եք, հին գենի կրողներն  ու   քաղաքակրթություն ստեղծող ժողովրդի զավակները»,- հորդորեց նա երիտասարդներին:

Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը` ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաեւ`  պահպանում իշխանության  երեք թեւերի միջեւ հավասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները:

ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձան քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի  խնդրի մասին` ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշեց որպես երիտասարդ  գործիչներ պատրաստելու լավ դպրոց,   օգտակար համարեց երիտասարդների  խորհրդատվական  ձայնը որոշումներ կայացնելիս: 

Խորհրդարանի ղեկավարին հարց ուղղեցին նաեւ պատգամավորի հետկանչի մեխանիզմներ ներդնելու նպատակահարմարության մասին: Ըստ պարոն Նիկոյանի` պետք է ձեռնպահ մնալ նման մեխանիզմներից, քանի որ դրանք կարող են իշխանությունների ձեռքում քաղաքական հայացքների համար հետապնդելու գործիք դառնալ: Նույն այս տրամաբանությամբ է  Սահմանադրությամբ երաշխավորվել նաեւ պատգամավորների անձեռնմխելիությունը:

ԱԺ նախագահը հանդիպման վերջում երկուստեք ուսանելի համարեց այս ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ յուրաքանչյուր հարցադրման մեջ տեսնում է վաղը փոխարինելու եկող նոր սերնդի տեսակետը:


14.03.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել` ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի այսօր Բաքվում արած հայտարարության: Վերջինս, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող», ասել  է, որ «Ղարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am