Տպել
07.03.2012
Էդուարդ Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորման գործընթացը
1 / 2

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Կողմերը քննարկելով երկու երկրների խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական  կապերի հետագա սերտացումը: 
  
Պարոն Շարմազանովը  նշել  է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք  եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: 
  
ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, մասնավորապես անդրադարձել տարածքային անվտանգության հարցերին: 
  
ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի  նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել: 
  
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի  կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների լեզվով:  Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն` շրջափակման  ենթարկելով հարեւան երկրին:
 
 
 
 
 


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...