Տպել
05.03.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա
1 / 1

Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:

Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաեւ մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում:


05.03.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց Լեհաստանի դեսպանի հետ
Մարտի 5-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ: Դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանն անդրադարձավ Հայաստանի  չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղություններին: Նրա գնահատմամ...