Տպել
01.03.2012
Հերթական «Բաց դասը» խորհրդարանում
1 / 4

Մարտի 1-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հյուրընկալել էր Տավուշի  մարզի  եւ Երեւանի  շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների: ԱԺ նախագահի հետ աշակերտների հանդիպումը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Մինչ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը` աշակերտները  հետեւել էին ԱԺ  նիստին եւ ականատես եղել քննարկումներին` կապված օրինագծերի  քվեարկությունների հետ, ինչի վերաբերյալ հանդիպման ժամանակ  պարզաբանումներ տվեց ԱԺ նախագահը:

Ողջունելով  աշակերտների այցը խորհրդարան` Սամվել Նիկոյանը նշեց, որ աշակերտների եւ ուսանողների հետ նման հանդիպումները  օգտակար են, քանի որ  վերջիններիս  հուզող հարցերը վերաբերում են երիտասարդներին ու նրանց ապագային,  բացի այդ`  նրանք  օրենսդիրների աշխատանքին հետեւելու, ինքնարտահայտվելու, գիտելիքները զարգացնելու հնարավորություն են ստանում:

Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում պատանիները ԱԺ նախագահին ուղղեցին իրենց եւ իրենց  ընկերներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին կրթությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց խնդիրներին: Աշակերտներից  Արմեն Միրաքյանը  հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարանում պայմաններ չկան  սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժման համար, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը պարզաբանեց, որ ոչ միայն ԱԺ-ում, այլեւ  պետական բոլոր մարմիններում, այլ հաստատություններում  պետք է լինեին այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր  քաղաքացի կարողանար հեշտությամբ  տեղաշարժվել: Նա նկատեց, որ թեեւ օրենքում ամրագրված է այդ պայմանների  ապահովման պարտադիր լինելը,  սակայն դրա իրականացման համար բավական մեծ ֆինանսական միջոցներ  եւ ժամանակ է պետք:  Այս խնդիրն առկա է նաեւ խորհրդային ժամանակներում կառուցված դպրոցների համար. այսօր, սակայն, կառուցվող կրթական հաստատություններում կան անհրաժեշտ այդ պայմանները:

Պատանիներից Արթուր Ասլիկյանին հետաքրքրում էր, թե հնարավոր է, որ առաջիկայում փոփոխություններ լինեն կրթության ոլորտում, ինչպես եղավ վերջին տարիներին, երբ տարանջատվեցին հիմնական եւ ավագ դպրոցները: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ներկայում իրականացվում են  կրթական մոդելը կատարելագործելու  եւ միջազգային կրթական համակարգին համահունչ դարձնելու  քայլեր:

Հարցերի մի մեծ խումբ էլ վերաբերում էր դպրոցներում  լաբորատորիաների, մարզադահլիճների բացակայությանը,  կրթական հաստատությունների վերանորոգման խնդրին,  երեխաների իրավունքների  իրազեկմանը:

Հանդիպմանը ներկա էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:
 


01.03.2012
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 1-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ` մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներ...

01.03.2012
ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ,  որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը...