Տպել
22.02.2012
Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
1 / 4

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

    Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։

    Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշեց. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»։

Տիկին Անդրիկիենեն գրառում թողեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում. «Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, եւ մենք նրա կողքին ենք։ Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»։


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...