Տպել
17.02.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»
1 / 1

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:  Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այլք:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ եւ միջազգային իրավական նորմերով: «Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում եւ ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»,-ասել է  պարոն Շարմազանովը, ընդգծելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը:  Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի օրինակով: «Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն  է»,-իր ելույթում նշել է ԱԺ փոխխոսնակը:
 


17.02.2012
Մանրամասներ առողջապահական ապահովագրության մասին` ԱԺ աշխատակազմի համար
Փետրվարի 17-ին Ազգային ժողովի աշխատակազմին ներկայացվեց այս տարվա բյուջեով նախատեսված` սոցիալական փաթեթի առողջապահական ապահովագրության  բաղադրիչը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանն աշխատակիցներին նախ ներկայացրեց սոցփաթեթի բովանդակությունն ու ընձեռած հնավորությունները` նշելով, որ...

17.02.2012
Սամվել Նիկոյանը մասնակցեց ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 17-ին մասնակցեց ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին: Խորհրդի անդամները նախ շնորհավորեցին Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա լսեցին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հաղորդումը համալսարանում իրականացվող ծրագրերի մասին: Նիստո...

17.02.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ելույթը «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 17-ին մասնակցեց ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով: Ներկայացնում ենք պարոն Նիկոյանի ելույթն ամբողջությամբ.   «Հարգարժան խորհրդարանակա...

17.02.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 16-ին Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ փոխհամագործակցության հարցեր:   Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությու...