Տպել
16.02.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:

Շնորհավորելով պարոն Սորոկինին նշանակման առթիվ, ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ  համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում եւս կխորանան ու կընդլայնվեն:  Պարոն Նիկոյանը հատկապես կարեւորեց օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, եւ այժմ  առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Պակաս կարեւոր չէ, ըստ պարոն Նիկոյանի, այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարեւորեց ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:

Պարոն Նիկոյանը ներկայացրեց նաեւ նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի եւ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետեւի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  պարոն Սորոկինը նշեց, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները, պարոն Սորոկինը նշեց, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է: Ողջունելով նաեւ ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված  ներկայացուցչական մարմին ձեւավորելու առաջարկը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում: Նա իր եւ իր ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին:
 


16.02.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային:   Շնորհակալություն հայտնելով այցի համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային եւ համաշխարհային լուրջ դերակատա...

16.02.2012
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս վան Դեր Թեմպելին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խր...