National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
14.02.2012
ԱԺ Պատվո մեդալ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 14-ին ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին:

Իր խոսքում պարոն Նիկոյանը հիշեցրեց, որ 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդն ընդունեց բանաձեւ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում  Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` դրանով իսկ ապացուցելով, որ մի ողջ ժողովրդի բնաջնջմանն ու բռնի հայրենազրկմանն ուղղված հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, եւ արդարությունը, թեկուզեւ դժվարությամբ, հարթում է իր ճանապարհը, քանի որ կան դրա համար պայքարող, դրա անխուսափելիությունն ընդունող քաղաքական գործիչներ, երկրներ եւ միջազգային կառույցներ: Այդ առաջարկությունը որպես պատգամավոր խորհրդարանում ներկայացրեց պարոն Միկլոշկոն:

«Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալեցինք Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը  դատապարտող բանաձեւի ջերմեռանդ աջակիցներից եւս մեկ գործչի` Սլովակիայի Ազգային խորհրդի  նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկուն: Այսօր մեր հյուրը դուք եք, հարգարժան պարոն Միկլոշկո, եւ ի դեմս ձեզ մենք տեսնում ենք բարեկամ սլովակ ժողովրդի արժանապատիվ զավակների, արդարությունն ու ճշմարտությունը քաղաքական շահերից վեր դասող գործիչների ու պարզապես ազնիվ մարդկանց, ովքեր անտարբեր չեն հավատակից ժողովուրդների ճակատագրի եւ մարդու դեմ իրականացված ծանրագույն հանցագործության հանդեպ»,-նշեց ԱԺ նախագահը:

Սամվել Նիկոյանի խոսքով` այսօր քաղաքակիրթ աշխարհն աստիճանաբար ավելի ու ավելի է համոզվում, որ հանցագործությունը, այն էլ ժողովրդի ցեղասպանությունը չդատապարտելը, կարող է ծնունդ տալ կամ առիթ հանդիսանալ նորերի համար, եթե հանցագործն իրեն անկաշկանդ ու անպատիժ է զգում: Ըստ ԱԺ նախագահի` սլովակ գործընկերներն իրենց ընդունած բանաձեւով այն մարդկանց  թվում են, ովքեր վստահ են, որ այսօրվա Թուրքիան ոչ միայն պատասխանատու է իր նախնիների կատարած հանցագործության համար, այլեւ պետք է Եվրոպայի դուռը ծեծի մաքրագործված ու հետագայում նման հանցագործություններից ձեռնպահ մնալու անկեղծ երաշխիքով:

«Հարգելի պարոն Միկլոշկո, ուրախ եմ, որ նրանց մեջ եք նաեւ Դուք` Ձեր համամարդկային մտածելակերպով, ճշմարտությունը որպես առաջնահերթություն դիտարկելով եւ այն ամեն ինչից վեր համարելով: Այդ ամենը եւս մեկ անգամ ապացուցեցիք` որպես եվրոպացի դիտորդ մասնակցելով արդարության ուղին սեփական ջանքերով հարթած ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված ընտրություններին` չանսալով քաղաքական շահախնդրությամբ պայմանավորված ոմանց հորդորներին ու Ադրբեջանի սպառնալիքներին»,-ասաց ԱԺ նախագահը:

Երախտագիտություն հայտնելով Սամվել Նիկոյանին բարձր պարգեւի համար,  Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր ջերմ համակրանքն արտահայտեց հայ ժողովրդի նկատմամբ, որը, լինելով առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգ, հպարտանալու իրավունք ունի թե իր կերտած պատմությամբ, թե մշակութային ժառանգությամբ: Ըստ պարոն Միկլոշկոյի` հրաշք է, որ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն այսօր վերապրելով շարունակում է կերտել իր անկախ պետականությունը, եւ այդպես է մտածում ողջ Սլովակիան: Նա համոզված է, որ եվրոպական հանրությունը պետք է վերանայի 20-րդ դարի պատմության իր էջերը: Պարոն Միկլոշկոյի խոսքով, անցյալ դարում տեղի է ունեցել երեք հակամարդկային իրողություն. Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունը, կոմունիստական դիկտատուրան եւ ֆաշիզմի հաստատումը Գերմանիայում: Սլովակ գործչի կարծիքով` Եվրոպան պետք է գիտակցի, որ այս ամենի նախադեպը հենց Թուրքիայի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունն էր:

Ըստ պարոն Միկլոշկոյի` Եվրոպան նաեւ պատշաճ դիրքորոշում պետք է որդեգրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, քանզի այստեղ ապրում է մի ժողովուրդ, որը հաստատակամ է տեր կանգնելու իր երկրին, պատմությանը, քրիստոնեական ու ժողովրդավարական արժեքներին:


14.02.2012
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Երեւանում գտնվող Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը փետրվարի 14-ին հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ եւ ՀՀ...

14.02.2012
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Գոհար Հակոբյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Մինչ նիստի օրակարգին...

14.02.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց գերմանացի լրագրողների հետ
Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սո...

14.02.2012
Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում
Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: Արեւելյան գործընկերո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am