Տպել
09.02.2012
Խորհրդարանի հյուրերն ապագա մանկավարժներն էին
1 / 5

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ, որոնք ծանոթացան խորհրդարանի աշխատանքներին, մասնակցեցին ԱԺ նիստին, որից հետո  հանդիպում ունեցան ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ողջունելով հարազատ բուհ-ի ուսանողներին,  պարոն Շարմազանովը պատանիներին եւ աղջիկներին կոչ արեց ազատ երկխոսության, ներկայացրեց խորհրդարանական աշխատանքների առանձնահատկությունները:

Ապագա  լրագրողներին, պատմաբաններին, սոցիոլոգներին, այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես  հետաքրքրում էին արտաքին, մասնավորապես`  տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, մշակութային, հոգեւոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը,  ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող եւ այլ հարցեր: ԱԺ նախագահի տեղակալը հանգամանալի պատասխանեց բարձրացված հարցերին, ներկայացրեց իր տեսակետները:

Հանդիպումն ավարտվեց  խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ:


09.02.2012
ՀՀ Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ԱԺ պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ...