National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
08.02.2012
Ազգային ժողովի նիստը շարունակվում է
1 / 7

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` անդրադառնալով պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը, որը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության  փուլում:

Մինչ օրինաստեղծ աշխատանքն սկսելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ  «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված Կրթության Միջազգային Ակադեմիայի դասախոսներին եւ ուսանողներին:

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման  մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը:

Մինչ հաջորդ օրինագծի քննարկմանն անցնելը` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Մասնավորապես` երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց  «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման  մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրինագծերի փաթեթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց «Արտակարգ  դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել արտակարգ դրության առանձնահատկությունները եւ մասնավորապես` արտակարգ դրության  իրավական ռեժիմն ապահովող ուժերի  օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ըստ նախարարի` ակնկալվում է հստակ նախատեսել արտակարգ դրության հասկացությունը` սահմանելով, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին,  ինչպես նաեւ այն դեպքերում, երբ  փորձ է արվում բռնությամբ փոփոխել կամ տապալել սահմանադրական կարգը, գրավել կամ յուրացնել իշխանությունը: Արտակարգ դրություն հայտարարել նախատեսվում է նաեւ զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման, անօրինական զինված կազմավորումների կազմակերպման եւ գործունեության, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունների, մարդկանց կյանքին կամ առողջությանն ուղղակի սպառնացող վտանգի դեպքում:

Ազգային ժողովը երկրորդ նիստում շարունակեց քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Գլխադասային` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնելով` պատգամավոր Լարիսա Ալավերդյանը  փաստաթուղթը գնահատեց անհրաժեշտ, բայց ուշացած: Դեռ 2007 թ.-ին երկու անգամ փորձ էր արվել շրջանառության մեջ դնել նմանատիպ նախագիծ, սակայն անորոշությունները, Լարիսա Ալավերդյանի փոխանցամբ, շատ էին, ինչով պայմանավորված էլ նախագծերը հաջողություն չունեցան: Հարակից զեկուցողը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ամփոփեց նաեւ հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչած մտահոգություններն ու առաջարկությունները: Մասնավորապես դրանց զգալի մասը վերաբերվել են քաղաքական գործընթացներում  բանակը չներգրավելու սկզբունքին եւ այս համատեքստում արձանագրվել է հստակեցման անհրաժեշտություն` որտեղ, ինչպես եւ ինչ չափով են պաշտպանության ոլորտի ուժերը կարող ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ըստ պատգամավորի`բանակը պետք է այդ իրավիճակում նվազագույն շփում ունենա քաղաքացիների հետ եւ առավելապես զբաղվի կարեւոր կամ հատուկ օբյեկտների պահպանմամբ: Հանձնաժողովում հնչել են նաեւ Ազգային ժողովի դերակատարությունն ավելացնելու վերաբերյալ հարցադրումներ:  Բանախոսի կարծիքով` խորհրդարանն արտակարգ դրության դեպքում, հանդես գալով որպես ներկայացուցչական մարմին, պետք է առավել մեծ մասնակցություն, այդ թվում եւ պատասխանատվություն ու վերահսկողություն ունենա: Նախնական քննարկումների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են նաեւ արտակարգ դրությունը երկարաձգելու ժամկետների սահմանափակման հնարավորությանը:

Նախագծի վերաբերյալ ելույթներում պատգամավորները նույնպես բարձրաձայնեցին արտակարգ դրություն հայտարարելու գործընթացում խորհրդարանի փոքր մասնակցության, բանակի ներգրավման անթույլատրելիության, արտակարգ դրության առավելագույն ժամկետ սահմանելու անհրաժեշտության  մասին: Պատգամավորները, չնայած որոշ շտկումների անհրաժեշտությանը, ողջունեցին կառավարության այս նախաձեռնությունը` ասելով, որ այն թե Սահմանադրական պահանջ է, եւ թե բխում է իրավիճակից: Նաեւ նշվեց, որ նախագիծն առաջարկվող ձեւակերպումներով համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 9-ի նիստում:

Մինչ այդ` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


08.02.2012
ԱԺ-ում անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
Փետրվարի 8-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի հյուրերն էին Կրթության Միջազգային Ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am