Տպել
06.02.2012
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ ներկայացուցիչները
1 / 5

Ազգային ժողովի  «Բաց դաս» ծրագրի շրջանակներում  փետրվարի 6-ին խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ մի խումբ ուսանողներ ասպիրանտներ, մագիստրոսներ եւ դասախոսներ:

Նրանք նախ  ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար  նիստին, այնուհետեւ հանդիպեցին Ազգային ժողովի նախագահի հետ:  Փետրվարի 6-ին լրացավ Սամվել Նիկոյանի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու երկու ամիսը, ինչի առթիվ հանդիպման մասնակիցները շնորհավորեցին նրան, իսկ անմիջական զրույցի ընթացքում ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը:

Մինչ այդ Ազգային ժողովի նախագահը «Բաց դաս»-ի մասնակիցներին հակիրճ ծանոթացրեց խորհրդարանի գործունեությանն ու գործառույթներին` օրվա նիստի օրինակով անդրադառնալով օրենսդրական աշխատանքին: Ինչ վերաբերում է «Բաց դաս» ծրագրին, ԱԺ նախագահի խոսքերով, դրա նպատակը ոչ միայն ուսանողներին, դպրոցականներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելն է  եւ օրենսդիր բարձրագույն մարմնի ղեկավարության ու ներկայացուցիչների  հետ անմիջական շփման հնարավորությունը, այլեւ  հարցուպատասխանի, անմիջական զրույցների միջոցով ծրագրի մասնակիցների համար հրապարակային գործունեության, հաղորդակցության փորձ ձեռք բերելու ասպարեզ ստեղծելը:

Սամվել Նիկոյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին եւ անձամբ ԱԺ նախագահին ու նրա քաղաքական գործունեությանը, եւ խորհրդարանում քննարկվող օրինագծերին, եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների:


06.02.2012
Մեկնարկեց ՀՀ ԱԺ 11-րդ նստաշրջանը
Փետրվարի 6-ին մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Պետական հիմնի հնչյունների ներքո` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել  Նիկոյանն ազդարարեց այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի բացումը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորների անունից ողջունեց նաեւ «Բաց դաս» ծրագրի շրջանակն...