National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
03.02.2012
Ասուլիս խորհրդարանում
1 / 2

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փետրվարի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ հաղորդեց Բրյուսելում տեղի ունեցած նիստերի ու քննարկումների մասին:

Այդ օրերին տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերը: Չորրորդ` սոցիալական, մշակութային եւ կրթական հարցերի հանձնաժողովի նիստը կայանալու է Երեւանում` երեք շաբաթ հետո: Վահան  Հովհաննիսյանի խոսքերով` սա կլինի «Եվրանեսթի» առաջին արտագնա նիստը. մինչ հիմա բոլոր միջոցառումներն անց են կացվել Եվրամիության սահմաններում: Պրն. Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց թե հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքից, եւ թե ԵՄ խորհրդատվական խմբի արդյունավետ գործունեությունից:

Բրյուսելում քննարկումներ են ընթացել նաեւ «Եվրանեսթի» կանոնակարգի բարեփոխման վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` հայկական պատվիրակության վրա մեծ ճնշում կա, այն լինելու է շարունակական եւ դրան պետք է պատրաստ լինեն հաջորդ պատվիրակությունները:

Տնտեսական հանձնաժողովում Ադրբեջանը Հայաստանի տնտեսական դժվարությունները փորձել է հիմնավորել ղարաբաղյան հակամարտության եւ Ադրբեջանի հետ փակ սահմանի հանգամանքով: Պրն. Հովհաննիսյանը նկատել է, որ տարածաշրջանային երեք պետություններում կենսամակարդակը գրեթե նույնն է` չնայած հարեւան երկրների` նավթ ու ծով ունենալու փաստին:  Պատգամավորը կարեւոր հաստատում համարեց քաղաքական հարցերի հանձնաժողովում  հնչած եւ ադրբեջանին ուղղված այն միտքը, որ էներգետիկ նշանակության հարցերը սկսում են գերակշռել արժեքային հարցերին: Պրն. Հովհաննիսյանը ներկայացրեց ժողովրդավարության վիճակի գնահատականները` տրված Հայաստանին ու Ադրբեջանին:  Հայաստանի համար  նշվել է, որ ժողովրդավարությունը դանդաղ է զարգանում, դեռ զգալի է կոռուցիայի մակարդակը: Ադրբեջանի պարագայում չեն խոսել առանձին խնդիրների մասին, քանի որ  այնտեղ «մարդու   իրավունքների հիմքերն են խարխլված ընդհանրապես»: Քաղակաքան հանձնաժողովի նիստին հրավիրվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատասխանատուն, ով հաստատել է դիտորդական առաքելության ներկայացվածությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Որոշվել է, որ Եվրախորհդարանի, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերը կգործեն ընդհանուր թիմի գաղափարով: Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քննարկումների առիթով նշվել է, որ տվյալ երկրի որոշելիքն է` որ ընտրակարգով առաջնորդվել: Այդուհանդերձ հնչել է, պրն. Հովհաննիսյանի բնորոշմամբ, մեկ կարեւոր միտք այն մասին, որ. առաջնահերթ է կուսակցությունների ազատ մրցակցության հնարավորությունը:

Հանձնաժողովի  նիստերից բացի, պատվիրակությունը մասնակցել է նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ, ի թիվս այլ հարցերի,  քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի նախնական զեկույցները: Կրկին համեմատության մեջ` պրն. Հովհաննիսյանը նշեց` Հայաստանին վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրել է պատգամավոր Թոմաշ Պորեբան,  դրական ուրվագծեր է ունեցել, ինչը չի կարելի ասել Յա Տեմյակիի պատրաստած` Ադրբեջանի զեկույցի մասին: Սա առաջացրել  է պրոադրբեջանական լոբբիստների զայրույթը: Նրանք մասնավորապես դժգոհել են Հայաստանի իրավական համակարգից, ինչպես նաեւ մատնացույց արել Ռուսաստանի դաշնակիցը լինելու հանգամանքը, հնչեցրել ակնհայտ հակահայկական ելույթներ: «Եվրանեսթում» նաեւ եղել են հօգուտ Հայաստանի ելույթեր, մասնավորապես հանձնաժողովի եզրակացության տեքսում ղարաբաղյան հակամարտությունը ներառելու` ադրբեջանական կողմի առաջարկը  դիմադրության է արժանացել եւ մերժվել:  Վահան Հովհաննիսյանը կարեւոր համարեց Եվրախորհրդարանի պատգամավորների այն հիմնավորումները, որ Եվրախոհրդարանն այդ հարցին չպետք է միջամտի:

Վահան Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերի:


03.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Սաադ Ալ-Քաթաթնիին.   «Ցավով տեղեկացա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ու...

03.02.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին
Փետրվարի 3-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հ...

03.02.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկեր...

03.02.2012
Հրայր Զորյանը` ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Ղեկավարվելով «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչո...

03.02.2012
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի 3-ին հրավիրած նիստում երաշխավո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am