Տպել
26.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին
1 / 1

Հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց  Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ  Քաբանդիին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան  նշանակման առթիվ եւ վստահություն հայտնեց, որ նա պաշտոնավարման ընթացքում իր ողջ ներուժը կօգտագործի երկու երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներով զարգացնելու համար:

Քուվեյթի դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացումը եւ Քուվեյթում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո  Քուվեյթ- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի կազմավորումը:

Երկուստեք կարեւորվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը պատրաստ է բոլոր պայմաններն ապահովել  քուվեյթյան ներդրումների համար:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Քուվեյթի հայ համայնքի դերը`  նրան դիտարկելով ոչ միայն որպես  կամուրջ երկու երկրների միջեւ, այլեւ տնտեսական կապերի աշխուժացման գրավական:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրների:
 


26.01.2012
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Վալերի Բուայեին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին:«Հարգելի տիկին Բուայե   Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեական...