Տպել
30.11.2011
Հանդիպում ՕԵԿ խմբակցությունում
1 / 1

Նոյեմբերի 30-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անդամներ Խաչիկ Հարությունյանը, Գագիկ Բաղդասարյանը եւ Իշխան Խաչատրյանը հանդիպեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը ԵԺԿ-ին ինտեգրվելուն առնչվող հարցեր:

Պարոն Հոֆսթրան տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին կազմակերպել է «կլոր սեղան» միջոցառում, որին կհաջորդեն քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող դասընթացներ` դեկտեմբերի 3-ին եւ 4-ին: Նա ՕԵԿ խմբակցության ղեկավարին շնորհակալություն հայտնեց իրենց կուսակցության ակտիվ կանանց ցուցակը վաղօրոք ներկայացնելու համար եւ կարեւորեց կուսակցության ակտիվիստների մասնակցությունը միջոցառմանը:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենց կուսակցությունը մշտապես կարեւորել է կանանց դերը երկրի քաղաքական կյանքում եւ ամեն ինչ անում է, որ նրանց մասնակցությունը քաղաքական կյանքում ավելի մեծանա: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՕԵԿ անդամների 60 տոկոսից ավելին կանայք են: Այս համատեքստում նա նշեց, որ առաջիկա քառօրյայում ՕԵԿ խմբակցությունը կառավարության հետ համատեղ քննարկման է ներկայացնելու «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` տիկին Բիշարյանը նշեց, որ նոր  Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար, ինչը եւ առանձնակի կարեւորում է կուսակցությունը: Նշվեց, որ ՕԵԿ-ում արդեն սկսվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


30.11.2011
Ծանուցում
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ԱԺ կայքում   եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2011 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 203 (5291) համարում հրապարակված  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ ...

30.11.2011
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց
Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը` քննարկելով օրակարգում ընդգրկված օրենսդրական մի քանի նախաձեռնություններ: Եզրափակելով նախորդ օրն ընդհատված` «Կուսակցությունների մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «ՀՀ քաղաքացիական» օրենսգրքերում լրացումների եւ ...