Տպել
25.11.2011
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
1 / 1

Նոյեմբերի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հանդիպեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրայի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եվրաինտեգրմանը, երկրի ժողովրդավարացմանն ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանն առնչվող խնդիրներ:

Կարել Հոֆսթրան տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին «կլոր սեղան» միջոցառում է նախաձեռնել, որին կհաջորդեն քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող դասընթացներ: Նա  ՀՀԿ ղեկավարության աջակցությունը խնդրեց` ապահովելու կուսակցության ակտիվիստների մասնակցությունը միջոցառմանը:

Գալուստ Սահակյանը, կարեւորելով նախաձեռնության թեման ու գաղափարը, հավաստիացրեց, որ Հանրապետական կուսակցության ակտիվիստ 5 կանայք  կմասնակցեն «կլոր սեղան» միջոցառմանը` հավելելով, որ կանանց ու երիտասարդներին քաղաքական կյանքում ու երկրի կառավարման ոլորտում ներգրավելը իրենց կուսակցության կարեւորագույն քաղաքական սկզբունքներից է: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ անդամների 52 տոկոսը կանայք են, իսկ ինչ վերաբերում է կուսակցության անդամ երիտասարդ աղջիկներին,  համոզմունք հայտնեց, որ իրենց ակտիվ գործունեությամբ նրանք առաջիկա տարիներին քաղաքական կյանքում լուրջ դերակատարում կունենան: Անդրադառնալով խորհրդարանում կանանց ներգրավվածության խնդրին` նա տեղեկացրեց, որ իրենց առաջարկությամբ Ընտրական օրենսգրքում ներառվել է մի դրույթ, ըստ որի` կուսակցությունների ընտրացուցակներում հինգից առնվազն մեկը պետք է կին թեկնածու լինի:

Էդուարդ Շարմազանովը, արձանագրելով, որ կանայք իրենց կուսակցությունում լուրջ դերակատարում ունեն, եւ կուսակցությունն էլ ամեն ինչ անում է, որ նրանց մասնակցությունը քաղաքական կյանքում ավելի մեծանա, բայց միաժամանակ իրենք դեմ են, որ դա ձեւական ու արհեստական բնույթ կրի. նախընտրելի է կանանց ավելի մեծ ներգրավվածություն ապահովել բնականոն ճանապարհով, խնդիրների հասունացման պայմաններում: Անդրադառնալով արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին կուսակցության դիրքորոշմանը` Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ դա արվում է ոչ թե միջազգային հանրությանը դուր գալու համար, այլ միմիայն երկրում ժողովրդավարության զարգացման նպատակով, ինչը այլընտրանք չունի:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը Ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելուն եւ  Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ-ին ինտեգրվելուն առնչվող հարցեր:
 


25.11.2011
Նոյեմբերի 28-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, 2011թ. նոյեմբերի 28-ին  ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի...

25.11.2011
ԱԺ հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 25-ին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արամ Սաֆարյանի նախագահությամբ, առաջին ընթեցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագիծը, որ...