Տպել
24.11.2011
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց  Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»  ծրագրի մի խումբ հայ շրջանավարտների հետ:

Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշեց պարոն Դավթյանը, շրջանավարտների գիտելիքների եւ հնարավորությունների նպատակային եւ  արդյունավետ  օգտագործումն է:

Պարոն Դավթյանը շրջանավարտներին ներկայացրեց ՀՀ ԱԺ-ում աշխատանքի անցնելու օրենսդրորեն ամրագրված ուղիները  եւ հնարավոր համագործակցության դաշտը:  Ըստ  նրա` Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիր շրջանավարտները կարող են օժանդակել  հայ-գերմանական  միջխորհրդարանական կապերի խորացմանն ու սերտացմանը, ինչպես նաեւ` փորձի փոխանակմանը:

Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվեցին երիտասարդներին հետաքրքող մի շարք  թեմաներ, երկուստեք  եղան տարբեր առաջարկներ:

 Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը շրջանավարտներին առաջարկեց   մասնակցել խորհրդարանում եւ իր ղեկավարած հանձնաժողովում տեղի ունենալիք քննարկումներին,  մասնակցել Գերմանիայի նորաբաց  «Լեփսիուսի կենտրոնի» եկող տարի նախատեսված  քննարկումներին, հանդես գալ հասարակական հնչեղություն ունեցող թեմաների առաջարկներով:

Պարոն Դավթյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական դարձնել հանդիպումները շրջանավարտների հետ եւ օժանդակել հետաքրքիր ծրագրերի իրականացման գործում: