Տպել
21.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց հրաժարականի մասին իր դիմումը

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի  համաձայն` նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին`  Ազգային ժողովի նիստում:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի  համաձայն`  եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ: Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ  (104 կողմ ), կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները: