Տպել
12.11.2011
Արմավիրում կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի հերթական փուլը
1 / 1

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի հերթական փուլը նոյեմբերի 12-ին կայացավ Արմավիրի մարզում: ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  ասմունքի փառատոնի Արմավիրի մարզի եզրափակիչ փուլին մասնակցում էին մարզի 132 դպրոցներից 1-ին փուլին մասնակցած շուրջ 3860 աշակերտներից ընտրված լավագույն 40-ը՝ երկու տարիքային խմբերում: Եզրափակիչում հաղթող ճանաչված 6 ասմունքողներ կմրցեն հանրապետական եզրափակիչ փուլում: