Տպել
15.11.2011
Անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
1 / 4

Նոյեմբերի 15-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները, ովքեր Ազգային ժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Բաց դասի ընթացքում պարոն Դավթյանը հանգամանալից ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, լիազորությունները եւ գործառույթները, ԱԺ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերը, ԱԺ պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, մանրամասնեց օրենսդրական գործունեության առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ ԱԺ նիստում ընթանում են բյուջետային քննարկումներ` պարոն Դավթյանը ներկայացրեց երկրի ֆինանսական հիմնական փաստաթղթի վերաբերյալ քննարկումների ընթացակարգը:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի եւ աշակերտների միջեւ ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ զրույց: Դպրոցականներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին քաղաքացիների հարկային եւ ծառայողական պարտականությունների կատարմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը,  ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում խորհրդարանի դերին, կրթական բարեփոխումներին, արտագաղթի կանխմանը: Պարոն Դավթյանը վերոնշյալ հարցադրումներին տվեց սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը աշակերտներին հորդորեց ճիշտ օգտագործել ժամանակը, զինվել գիտելիքներով եւ հետագայում դրանք ծառայեցնել պետությանը:


15.11.2011
Ազգային ժողովը սկսեց 2012 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական  քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակվեց նախորդ օրն ընդհատված «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ ...