Տպել
14.11.2011
Ասուլիս խորհրդարանում
1 / 2

Նոյեմբերի 14-ին հրավիրած մամուլի  ասուլիսում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մանրամասներ հաղորդեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ կայացած նիստերի մասին:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ Հրայր Կարապետյանը նոյեմբերի 9-10-ին մասնակցել են  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստին: Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ »Միջազգային դիտարկում` անաչառություն, հմտություն, ապաքաղաքականացում» թեմայով միջազգային սեմինարի աշխատանքներին, հանդես եկել զեկույցով: Նոյեմբերի  9-ին  Տավրիկյան պալատում մեկնարկած`  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստում ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ  է ընտրվել ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քնննարկվել են Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահի եւ Ղրղզական Հանրապետության նախագահի ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչների դիտորդական առաքելության արդյունքները, նաեւ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2012 թվականի աշխատանքների ծրագիրը:

Հոկտեմբերի 20-21-ը Հրայր Կարապետյանը եւ Արտակ Դավթյանը մասնակցել են նախ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ապա նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստերին: ՀԱՊԿ ԽՎ-ում քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը` մասնավորապես հավաքական անվտանգության  արագ արձագանքման եւ արտակարգ իրավիճակներում արձագանքման ոլորտներում:  Խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ի համաձայնագրերից բխող քրեադատավարական օրենքների համապատասխանեցման անհարաժեշտության մասին:  Հայաստանը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստում առանձնացվել է պայմանագրերը եւ որոշումները վավերացնելու օպերատիվությամբ: Հրայր Կարապետյանը նշեց, որ վերջերս արդեն իսկ հաստատվել են 7 համաձայնագրեր: Նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի տարեկան ծրագիրը:
 


14.11.2011
Ազգային ժողովը քննարկեց հարկային ոլորտի բարեփոխումներին առնչվող օրինագծեր
Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովն սկսեց  հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված ...

14.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահերթ ելույթը Ազգային ժողովի նիստում
«Հարգելի պատգամավորներ, Դուք արդեն գիտեք, որ գալիք ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը եւ արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարեւոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները: Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ ...