Տպել
07.11.2011
Ստորագրվեց համագործակցության հուշագիր
1 / 3

Նոյեմբերի 7-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության եւ  Վրաստանի Հանրապետության   Երիտասարդական խորհրդարանականների  մի խումբ անդամների հետ:

Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում վրացի երիտասարդները, ովքեր Հայաստանում են հայ գործընկերների հրավերով,  Արտակ Դավթյանին ներկայացրեցին Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակը, գործունեությունն ու հեռանկարները:

Մասնավորապես նշվեց, որ հայ եւ վրացի երիտասարդները նպատակ ունեն զարգացնել երկու երկրների  երիտասարդների միջեւ կապերն ու հնարավոր համագործակցությունը, փոխանակել տարբեր ոլորտներում ունեցած տեղեկատվությունն ու փորձը, զարգացնել քաղաքական մշակույթը,  հանդես գալ համատեղ եւ ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերով:

Այս նպատակների իրագործման համար հայ եւ վրացի երիտասարդներն ակնկալում են քաղաքականության մեջ առավել մեծ փորձ ունեցող պատգամավորների աջակցությունը, ինչը, ինչպես հավաստիացրեց Արտակ Դավթյանը` չի ուշանա:

Հանդիպման ավարտին հայ եւ վրացի երիտասարդ խորհրդարանականները ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը, ինչպես նշեց Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի նախագահող Հարություն Ազգալդյանը` սկիզբն է իրական համագործակցության:


07.11.2011
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ մրցույթ-փառատոնի հերթական փուլը` Արարատի եւ Լոռու մարզերում
ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ   մրցույթ-փառատոնի  մարզային եզրափակիչ  փուլերը   նոյեմբերի 4-ին եւ 7-ին տեղի ունեցան Արարատի եւ Լոռու մարզերում: Արարատի մարզի 132 դպրոցների 3500 աշակերտներից մար...

07.11.2011
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Նոյեմբերի 7-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնա...