Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ԱԺ նախագահը ողջունեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը Երեւանում եւ կարեւորեց Հայաստան -Եվրամիություն համագործակցությունը, որը վերջին տարիներին տարբեր ձեւաչափերով զգալիորեն ակտիվացել է: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար գերակա ուղղություններից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլան Ցաբրնոխը նշեց, որ իրենք առաջին անգամ են Երեւանում եւ հույս հայտնեց, որ կրկին կայցելեն Հայաստան: Նա ներկայացրեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին քննարկվելիք հարցերի շրջանակը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հիմնախնդրին,առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունվել է եվրոպական մի շարք կառույցների հավանությանն արժանացած եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր Ընտրական օրենսգիրք, իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք եւ ամեն ինչ անելու են, որ 2012թ. մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:
Ազգային ժողովում աշխատանքը սկսեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը
Նոյեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում
«Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպաններ, Հարգելի հյուրեր Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի անդամների այս պատվիրակության համար սա...
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Գագիկ Մինասյանի եւ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` օրենսդիր, գործադիր եւ դատա...
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ասորական համայնքների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց աշխարհի տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ: Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ ներդրում եւ երբեմնի հզոր պետություն ունեցած ազգի ներկայացուցիչների հետ հանդ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն ընդունել է ՀՀ Նախ...