National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.11.2011
Խորհրդարանում սկսվեցին բյուջետային քննարկումները
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին սկսվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ: Մեկշաբաթյա քննարկումներից հետո պատգամավորներն առաջարկություններ կներկայացնեն բյուջեի նախագծի վերաբերյալ, որին կհաջորդի Ազգային ժողովի նախագահի առաջարկը` նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգկելու եւ քննարկելու վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը, խոսելով ներկայացված փաստաթղթի առանձնահատկությունների մասին, նկատեց` 2012 թ. բյուջետային քննարկումները նախորդ տարիների քննարկումներից տարբերակում են երկու կարեւոր հարցադրումներ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո` նախագիծը թու՞յլ է տալիս վստահորեն ասել, որ վերականգնել ենք կայուն զարգացում ապահովող մակրոտնտեսական միջավայրը: Եւ արդյո՞ք գալիք տարում  հնարավոր ցնցումներին մեր երկրի տնտեսությունը կարող է դիմակայել ավելի պատրաստ վիճակում:

2012 թ. բյուջեի նախագծի հիմքում ընկած գաղափարախոսությունն ու առաձնահատկությունները օրենսդիր մարմնին ներկայացրեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գալիք տարվա տնտեսական քաղաքականությունը ներկայացնելուց առաջ վարչապետը նախ նկարագրեց այն միջավայրը, որում ձեւավորվել են  կանխատեսումները: Որպես 2009 թ. ճգնաժամի ընթացքում բացահայտված խոցելի կողմ, վարչապետը  խոսեց տնտեսական դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության եւ այդ ուղղությամբ կատարված քայլերի մասին: Ընթացիկ տարվա 8 ամիսների գնահատականները, մասնավորապես ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճը, վարչապետի խոսքերով, իրական են դարձնում տնտեսական աճի 4,6 տոկոս ծրագրված ցուցանիշը: Սահմանված մակարդակին մոտ է նաեւ ընթացիկ տարվա գնաճի ցուցանիշը. այն կմոտենա 5,7 տոկոսին: Սա բարենապաստ միջավայր է ստեղծում 2012 թ. համար ծրագրված 4 տոկոսանոց  գնաճը  չգերազանցելու համար: Տիգրան Սարգսյանը խոսեց նաեւ պետական պարտքի կառավարման խնդրի մասին: 2009 թ. արձանագրված անկման պայմաններում պետությունը չկրճատեց իր ծախսերը, ինչն էլ էապես մեծացրեց պետական դեֆիցիտի ծավալները: Արդյունքում արտաքին պարտքը ՀՆԱ-ում 17-ից հասավ 40 տոկոսի: Կառավարությունը որդեգրել է քաղաքականություն` այլեւս չավելացնել պետական պարտքը եւ դեֆիցիտի մակարդակն աստիճանաբար իջեցնել` դարձնելով ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը եւ արտացոլված է 2012 թ. բյուջեի նախագծում: Վարչապետի ներկայացմամբ` այս բյուջեն կազմվել է այն գաղափարի հիման վրա, որ պետք է ծախսենք այնքան, որքան ի վիճակի ենք եկամուտ հավաքագրել: Հաջորդ կարեւոր առանձնահատկությունը տնտեսական աճը որպես առաջնահերթություն դիտարկելն է, նշեց բանախոսը եւ ներկայացրեց այն միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի բարելավմանը եւ ապահովելու  նախանշված` 4,2 տոկոս տնտեսական աճը: Կառավարությունը պատրաստել եւ հանրապետության Նախագահի ու կոալիցիոն գործընկերների հետ քննարկել է օրենսդրական փաթեթ, որով 2012 թ. փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ եւ հարկային բեռն ավելացնեն այն ոլորտներում, որտեղ կան առավել եկամուտներ: Մասնավորապես գործադիրը 2012 թ. նախատեսում է կիրառել եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ, ավելացնել ալկոհոլային թանկարժեք խմիչքների հարկման բազան 50 տոկոսով, ներդնել շքեղության հարկ` էապես մեծացնելով 90 հազար դոլարից ավելի արժեք ունեցող մեքենաների հարկման դրույքաչափը: Քննարկվում է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարը 50 տոկոսով ավելացնելու հնարավորությունը: Այս փաթեթի շրջանակներում կառավարությունը օրենսդրին կառաջարկի ընդլայնել նաեւ արտոնագրային վճարների դաշտը` ընդգրկելով  գործունեւթյան նոր տեսակներ: Այս ամենին զուգահեռ, կառավարությունը մշակել է մի շարք փոփոխություններ փոքր եւ միջին բիզնեսի միջավայրը բարելավելու  համար: Վարչապետի համոզմամբ` տնտեսական աճին են նպաստելու նաեւ ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի կիրառումը 2012 թ., ինչպես նաեւ Սանկտ-Պետերբուրգում ստորագրված`ազատ տնետսական առեւտրի մասին համաձայնագիրը, որը ԱՊՀ տարածքում առանց խոչընդոտների ապրանքներ իրացնելու հնարավորություն կընձեռի:
Բիզնես միջավայրին է ուղղված լինելու եւս չորս միջոցառում. էլեկտրոնային կադաստրի շահագործում, էլեկտրոնային նոտարի ծրագրի ու հարկային դաշտում  էլեկտրոնային վճարների համակարգի, ինչպես նաեւ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում: Վարչապետն ԱԺ հանձնաժողովներին ներկայացրեց նաեւ բյուջեի հիմնական ցուցանիշները: 2012-ի բյուջեն նա բնորոշեց որպես կայունությունից անցում դեպի տնտեսական աճ: Վարչապետը, խորհրդարանականներին կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնեց, նաեւ` համոզմունք, որ նշված միջոցառումները բարենպաստ պայմաններ կստեղծեն մի կողմից  2012 թ. նոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար, մյուս կողմից` 2012 թ. բյուջեն կատարելու եւ տնտեսական աճն ապահովելու համար:

Բյուջե 2012-ի մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային քաղաքականությունը եւ ծախսային առաջնահերթությունները պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթում համախմբված բյուջեն արտացոլված է թվային հետեւյալ պատկերով. եկամուտներ` 937,2 մլրդ դրամ, ծախսեր` 1 տրիլիոն 69 մլրդ դրամ, դեֆիցիտ`132,5 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա եկամուտները, ըստ այս ծրագրի, կգերազանցվեն 62 եւ ծախսերը` 46 մլրդ դրամով: Կառավարությունը նախատեսում է ծախսերն ապահովելու նպատակով հավաքագրել լրացուցիչ 100 մլրդ դրամ` հարկային վարչարարության, բազայի ընդլայնման եւ տնտեսական աճի հաշվին: Սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46,2 տոկոս: Գնաճի ծրագրված մակարդակը 4 տոկոս է` 1,5 տոկոս տատանման միջակայքով: Պետական պարտքը 2012 թ.-ի տարեվերջին կհասնի  4 մլրդ 117 մլն դոլարի:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները ծախսերին ըստ ոլորտների  անդրադառնալու առիթ կունենան առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ընթացիկ տարվա բյուջեի կատարման եւ  մակրոտնտեսական ցուցանիշները, ԿԲ նախագահի ներկայացմամբ, ձեւավորվել են համաշխարհային տնտեսական աճի նվազման պայմաններում: Այդուհանդերձ` գլխավոր դրամատան ղեկավարի գնահատմամբ` հաջողվել է հավաքագրել ծրագրվածին համահունչ եկամուտ եւ ապահովել ծախսերն ըստ եռամսյակային համամասնությունների: 2012 թ. բյուջեն կազմվել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա, նշեց բանախոսը եւ հավելեց, որ կառավարությունը շարունակում է կայուն տնտեսական աճ ապահովելու քաղաքականությունը: Գործադիրը ծրագրել է հարկերի հարաբերակցոթյունը ՀՆԱ-ի նկատմամբ բարելավել 0,6 տոկոսով: Այլ ռիսկեր, քան ապահովել այդ մակարդակը, ԿԲ նախագահը չի տեսնում:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերվում էր ԿԲ-ի 2012 թ. վարչական ծախսերին եւ կապիտալ ներդումներին: Բանկի վարչական ծախսերը գալիք տարում կավելանան 9 տոկոսով` կազմելով 5 մլրդ 900 մլն դրամ: Աշխատավարձին ուղղված միջոցները եւս կավելանան 9 տոկոսով` պայմանավորված ԿԲ աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, մասնավորապես Դիլիջանում ուսումնահետազոտական կենտրոն բացելու հանգամանքով: ԿԲ նախագահը նկատեց, որ բանկն իր ծախսերը հոգում է սեփական միջոցների հաշվին, եւ անգամ շահույթ է ունենում:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության,  ներքին գործերի  եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսական հատկացումները արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության  ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պավել  Սաֆարյանը ներկայացրեց նշված ոլորտների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ՀՀ  կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը  ներկայացրին նախատեսվող հատկացումների բաշխումն ըստ առանձին բնագավառների: 
  
ՀՀ Ոստիկանությանը ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսվել է 24,096.1 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Ծախսերը 2011 թ. նկատմամբ աճել են 430.8 մլն դրամով:

Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները նախատեսվել են 16,907.4 մլն դրամ` 2011 թ. նկատմամբ 288.1 մլն դրամով ավել: 
  
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվել է հատկացնել 2,73 մլրդ դրամ, իսկ նրա կազմում գտնվող Հայաստանի փրկարար ծառայությանը` 4,85. մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:

Հայաստանի փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները  նախատեսվել են 3,33 մլրդ դրամ: 
  
Ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերը նախատեսվել են 11,310.4 մլն դրամ, որից? 11,066.6 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ 243.8 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: 2011 թ. նկատմամբ աճը կազմել է 702.0 մլն դրամ:

Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները ծրագրավորվել են 7,172.5 մլն դրամի չափով` 2011 թ. նկատմամբ 600.0 մլն դրամով ավել: 
 
Պետական պահպանության ծառայությանը 2012 թվականին նախատեսվում է հատկացնել 1,762.6 մլն դրամ, որից? 1,747.6 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 15.0 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը:

Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2012 թվականին ծրագրավորվել են 1,107.5 մլն դրամի չափով: 
  
«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների  ֆինանսավորմանը վերաբերող նիստը դռնփակ էր:


01.11.2011
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Նոյեմբերի 1-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am