Տպել
29.06.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների
1 / 5

Հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ  ուսանողների, ովքեր այս տարվա հունվարից ստանում են Ազգային ժողովի նախագահի կրթաթոշակ: Այն սահմանվել է ԱԺ  նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ տրվում է բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն ցուցաբերող 20 ուսանողի: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ իշխանությունները կարեւորում են կրթության ու գիտության դերը եւ փորձում են հնարավորության սահմաններում առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներին: ԱԺ նախագահի խոսքերով` կրթությունն այն հուսալի հիմքն է, որի վրա կառուցվում է երկրի բարեկեցությունը, պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ ուղղել կրթությանն ու գիտությանը եւ դրանք արդյունավետ օգտագործել: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի կրթաթոշակներ հատկացնելը նպատակ ունի ուսանողության, երիտասարդության մեջ խրախուսել վերաբերմունքը գիտության, կրթության հանդեպ, այդ կրթաթոշակները պետք է ընկալել նաեւ որպես բարոյական աջակցություն:

Անկաշկանդ, ջերմ ու անկեղծ զրույցը խորհրդարանի նախագահի եւ ուսանողների միջեւ հնարավորություն տվեց վերջիններիս անմիջական մթնոլորտում բարձրացնել իրենց հուզող խնդիրները, տեղեկանալ դրանց վերաբերյալ ԱԺ նախագահի դիրքորոշումների եւ տեսակետների մասին: Ուսանողների հարցադրումները վերաբերում էին աշխատատեղերին, կրթության եւ պրակտիկայի կապին,կրթական գործընթացներին եւ այլ թեմաների: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց որակյալ կրթություն ստանալն ու որակյալ մասնագետ դառնալը: Դրա համար անհրաժեշտ է, որ ուսումնառության ընթացքում տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ նաեւ գործնական գիտելիքներ ձեռք բերել` համագործակցելով պետական եւ մասնավոր հատվածի տարբեր ոլորտների ձեռնարկությունների եւ ընկերությունների հետ: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ գործընթացին:

Ուսանողներն անդրադարձան նաեւ ժամանակակից տեխնիկայով կահավորված լսարաններ ունենալու եւ անհրաժեշտ  ուսումնական գրականության բացակայության խնդիրներին, որոնց  լուծմանը եւս Հովիկ Աբրահամյանը խոստացավ գործնական աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը  բուհի աշխատակազմի, ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ցուցաբերվող աջակցության համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել նման հանդիպումները եւ շփումները ուսանողների հետ:


29.06.2011
Ընդունվել է «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւ
Հունիսի 29-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի եւ պատվիրակության անդամ Ռուզաննա Առաքելյանի մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեց հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր...