Տպել
09.06.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպանին
1 / 1

Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Հանդիպմանը  քննարկվեց  հայ-բելառուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Կարեւորվեց  միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: