Տպել
03.06.2011
Աշխատանքային հանդիպում Իջեւանում
1 / 2

Հունիսի 3-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ -ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ  Սամվել Բալասանյանի եւ  Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի  գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, կարեւորեցին աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, շեշտեցին  երկու երկրների խորհրդարանների  միջեւ փոխգործակցության ակտիվացման եւ զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Ընդգծվեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը` երկու երկրներում առկա հիմնախնդիրների լուծման, օրենսդրական դաշտի հնարավոր ներդաշնակեցման եւ սերտ համագործակցության խորացման նպատակով:

Երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներն արձանագրեցին, որ ներկայումս հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններն ընթանում են բնականոն հունով, սակայն չեն կարող համարվել բավարար եւ պահանջվում է առավել ակտիվացնել եւ հաճախակի դարձնել պատգամավորական խմբերի միջեւ տարաբնույթ աշխատանքային հանդիպումները:

Առաջարկ հնչեց հաջորդ նման ձեւաչափով հանդիպումն անցկացնել 2011 թվականի աշնանը, Թբիլիսիում: