Տպել
01.06.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս` ընտանիքի, հասարակության , պետության խնդիրն է: Մանկական երջանկությունը պահանջում է առաջին հերթին ծնողական սեր, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ այն ընտանիքներին, որտեղ երեխաները շրջապատված են հոգատարությամբ եւ ջերմությամբ:

Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության, ժպիտի, հույսի եւ սիրո, միաժամանակ, պատասխանատվության եւ հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է: Այն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխաներին անհրաժեշտ է սեր, ուշադրություն եւ հոգատարություն, զգացմունքներ, որոնք կան ամենքիս մեջ, եւ որոնց արտահայտումը պահանջում է ամենից առաջ պարզ մարդկային կամեցողություն ու վերաբերմունք:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն»:


01.06.2011
Մեկնարկեցին Երիտասարդական խորհրդարանի աշխատանքները
Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:  այն ստեղծվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, նրա  2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա` որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթ...