Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացմանը եւ ակտիվացմանը: ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները խթանում են փոխգործակցությունը: Կարեւորելով Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` Եվրանեսթի դերը, ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիններից է ողջունել Եվրանեսթի գաղափարը եւ ամեն ինչ անում է դրա իրականացման համար:
Շտեֆան Ֆյուլեն դրական համարեց ՀՀ ԱԺ դիրքորոշումը Եվրանեսթի վերաբերյալ եւ բարձր գնահատեց դերակատարությունը այդ կառույցի ստեղծման դժվարին գործընթացում: Նրա խոսքերով` Հայաստանի խորհրդարանը կարեւոր դեր ունի Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Եվրոպացի դիվանագետը հույս հայտնեց, որ 2012 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ ու արդար եւ կհամապատասխանեն եվրոպական չափանիշերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ: Երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնա...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը: Հովիկ Աբրահ...
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդա...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 29-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրեն...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Թինա Քեյդանոուին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդանոուին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նմանօրինակ այցերը երկու երկրների միջեւ բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից եւ բարձր գնահատեց Հայաստանի եւ ԱՄ...