Տպել
29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մեծարգո  պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:


29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացմանը ե...

29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկեցին  մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը:  Հովիկ Աբրահ...

29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները:  Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդա...

29.04.2011
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 29-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրեց  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրեն...

29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Թինա Քեյդանոուին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդանոուին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նմանօրինակ  այցերը  երկու երկրների միջեւ բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից եւ  բարձր գնահատեց Հայաստանի եւ ԱՄ...