Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդանոուին:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նմանօրինակ այցերը երկու երկրների միջեւ բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից եւ բարձր գնահատեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի տեղակալը նույնպես բարձր գնահատեց հայ-ամերիկյան գործակցության ներկա մակարդակը` կարեւորելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականությունը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը` ողջունելի համարելով օրենսգրքի փոփոխությունների շուրջ կազմակերպված բաց եւ թափանցիկ քննարկումները: Նա մտահոգություն հայտնեց Հայաստանի տնտեսական իրավիճակի շուրջ եւ նշեց, որ իրենց նպատակն է աջակցել Հայաստանին առաջընթաց ապահովելու գործում:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկրում երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու համար արմատական քայլեր է կատարում:
Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումը եւ հույս հայտնեց, որ մինչեւ մայիսի վերջ, խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ խորհրդարանը կընդունի բարեփոխված օրենսգիրքը, իսկ մինչ այդ, մայիսի սկզբին Վենետիկի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Անդրադարձ կատարվեց նաեւ օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացմանը ե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնա...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահին
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը: Հովիկ Աբրահ...
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդա...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 29-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրեն...