Տպել
30.03.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Հանս Յոհեն Շմիդթին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները եւ կարեւորեց դրանց զարգացումը, անհրաժեշտ համարեց  միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

Գերմանիայի  դեսպանը  նույնպես կարեւոր համարեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով ` նշելով որ ներկայիս համագործակցությունը բավական արդյունավետ է:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
 


30.03.2011
ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը Երեւանում
Մարտի 30-ին Ազգային ժողովում անցկացվեց ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցում էին շուրջ 30 պատվիրակներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հունաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատր...