Տպել
24.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդ‎ամներին
1 / 1

Հայաստան են ժամանել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի չորս կին  անդամներ  Չաո Բա Սուկը,  Չոի Կյունգ Հին, Ջուն Հու Սուկը, Փարկ Յունգահը:

Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց կորեացի պատգամավորներին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Կորեայի Հանրապետության  հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ  բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ընդլայնմանը եւ ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ դիտարկում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը դրա կարեւոր օղակներից մեկը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ  տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար գոյություն ունի մեծ ներուժ:  Նա բարձր գնահատեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA)  եւ «GS Group» ընկերության աջակցությունը Հայաստանի  խորհրդարանի կարողությունների զարգացման ծրագրին, մասնավորապես  օժանդակությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերակառուցմանը, արդիականացմանը եւ տեխնիկական վերազինմանը:  Հովիկ Աբրահամյանի խոսքով խորհրդարանական դիվանագիտությունը` որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ,  կարող է խթան հանդիսանալ զարգացման միտում ունեցող ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման գործընթացում:  ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության խորհրդարաններում ձեւավորված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերն իրենց զգալի  ներդրումը կարող են ունենալ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջազգային կառույցներում փոխգործակցության զարգացումը:

Հանդիպման վերջում   ԱԺ նախագահը վերահաստատեց  իր հրավերը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Պակ Հի Թաեին այցելել Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները նշեցին, որ  առաջին անգամ լինելով Հայաստանում իրենց զգում են հարազատ միջավայրում: Ընդգծելով, որ Հայաստան-Կորեա փոխգործակցությունը լուրջ հիմքերի վրա է դրված` նրանք անհրաժեշտ համարեցին  Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների  հետագա զարգացումը եւ այս համատեքստում բարձր գնահատեցին  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Կորեայի Հանրապետություն, ինչը մեծապես նպաստեց երկկողմ կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Կին պատգամավորները նշեցին, որ իրենց հերթին ամեն ինչ կանեն, որ Կորեա-Հայաստան գործակցությունը առավել ամրապնդվի եւ միջխորհրդարանական կապերը զարգանան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր


24.03.2011
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ 2011 թ. մարտի 21-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որ...

24.03.2011
Կորեացի պատգամավորները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 24-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, ծաղիկների դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում:   ...

24.03.2011
Խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 24-ին խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները: Նրանք ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադ...

24.03.2011
Բարեկամական խմբերի հանդիպումը խորհրդարանում
Մարտի 24-ին Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում գտնվող Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ : Ողջունելով կորեացի գործընկերներին` Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների բարեկամական խմբերի գործունեությու...

24.03.2011
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց Կորեայի խորհրդարանականների հետ
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանը: Պարոն Ղարիբջանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանական  հարաբերությունների ակտիվ զարգացման համար` ...