Մարտի 24-ին Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում գտնվող Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ :
Ողջունելով կորեացի գործընկերներին` Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների բարեկամական խմբերի գործունեությունը էապես կխթանի երկու երկրների բարիդրացիական կապերի հետագա ամրապնդմանը եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում հայ եւ կորեացի խորհրդարանականները կարեւորեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Սեուլ կատարած պաշտոնական այցը: Պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրության եւ շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ Կորեական թերակղզում հնարավոր կդառնան երկարատեւ խաղաղությունը եւ կորեացի ժողովրդի երկու հատվածների վերամիավորումը: Պարոն Հարությունյանը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում համագործակցությունը եւ կապերի սերտացումը, որոնց իրագործման համար անհրաժեշտ համարեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը եւս կարեւորեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական կապերի սերտացումը:
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ 2011 թ. մարտի 21-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որ...
Կորեացի պատգամավորները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 24-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկների դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: ...
Խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 24-ին խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները: Նրանք ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադ...
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին
Հայաստան են ժամանել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի չորս կին անդամներ Չաո Բա Սուկը, Չոի Կյունգ Հին, Ջուն Հու Սուկը, Փարկ Յունգահը: Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց կորեացի պատգամավորներին: Ողջու...
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց Կորեայի խորհրդարանականների հետ
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանը: Պարոն Ղարիբջանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների ակտիվ զարգացման համար` ...