Տպել
21.03.2011
Հանդիպում` ընդլայնված կազմով
1 / 1

Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով:  Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Կարծում եմ, որ Խորվաթիայի խորհրդարանում 2010 թ. հուլիսին ձեւավորված  Խորվաթիա-Հայաստան եւ 2009 թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության միջխորհրդարանական խմբերը նույնպես կարեւոր դերակատարություն կունենան միջխորհրդարանական երկխոսության խթանման գործում` երկկողմ եւ բազմակողմ հարթություններում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն կարեւորեց  երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության շարունակական բնույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ  Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: «Այս համատեքստում մենք կարեւորում ենք ընթացիկ տարվա փետրվարին հնչեցված` խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության արձանագրության ստորագրման վերաբերյալ,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է ներկայացված փաստաթղթի դրույթներին եւ ստորագրման հնարավորությանը կանդրադառնա մոտակա ժամկետներում»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի համար` Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը խորհրդարանական արդյունավետ եւ բեղմնավոր համագործակցության հաստատումն է: Միաժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ, այցը խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների համար` սերտացնելու հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու կապերն ու ամրապնդել փոխվստահությունը:

Ներկայացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի անցած ճանապարհը` Լուկա Բեբիչն ասաց, որ իրենք ցանկանում են կիսել իրենց փորձը, միաժամանակ, տեղեկանալու այդ ուղղությամբ Հայաստանի ձգտումներին: Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը: Լուկա Բեբիչը վստահություն հայտնեց, որ հայ եւ խորվաթ խորհրդարանականների հանդիպումն իր ներդրումը կունենա հետագա համագործակցության ընդլայնման, եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը:

Երկու խորհրդարանների նախագահներն էլ համակարծիք էին, որ տնտեսական բնագավառում շատ չիրացված հնարավորություններ կան: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ տնտեսության մի շարք ոլորտների զգալի ներուժը, այդ թվում` էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առողջապահություն եւ  այլն, բավարար բացահայտված ու օգտագործված չէ: ՀՀ ԱԺ նախագահը  համոզմունք հայտնեց, որ իր խորվաթ գործընկերոջ այցը խթան կհանդիսանա նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար:

 


21.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 21-ի  առավոտյան  Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց ...

21.03.2011
Ազգային ժողովն սկսեց նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները
Մարտի 21-ին սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքները: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ժամկետում նա իր դիմո...

21.03.2011
«Բաց դաս»` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների եւ ուսանողների համար
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարանում հյուրընկալվել էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Ավանդույթի համաձայն, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց Ազգային ժո...

21.03.2011
Լուկա Բեբիչը հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ: Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների սերտացման համար կա...

21.03.2011
ԱԺ նախագահը ընդունեց Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարին
Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի  Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջեւ տեղի ունեցավ առանձնազր...