Տպել
28.12.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նորքի տարեցների տուն- ինտերնատ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 28-ին այցելեց Նորքի  տարեցների տուն- ինտերնատ: Նշենք, որ   խորհրդարանի ղեկավարն այստեղ սպասված հյուր  է, իսկ նրա այցը` բարի ավանդույթ:  Այդ պատճառով էլ բնակիչները համարում են, որ Հովիկ Աբրահամյանը բնավ էլ հյուր չէ, այլ` հարազատ մարդ իրենց համար: Հիշեցնենք, որ նախկինում էլ` եւ 2008 թվականին, եւ անցյալ տարի ԱԺ նախագահն այցելել էր այս հաստատություն եւ այնտեղ բնակվող տարեցներին, ինչպես նաեւ մշտապես իր ուշադրության կենտրոնում է  պահում նրանց խնդիրները եւ աջակցում դրանց լուծմանը: 

Հերթական այցելությանն Ազգային ժողովի ղեկավարըկրկին դատարկաձեռն չէր գնացել, սակայն նվերներից բացի տուն ինտերնատի բնակիչների համար ԱԺ նախագահի հովանավորությամբ վերանորոգվել էր հանգստի սենյակը, ուր ստեղծվել էին հարմարավետ պայմաններ: Հովիկ Աբրահամյանը շրջեց տուն- ինտերնատում, ծանոթացավ կեցության պայմաններին, կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Նա խոստացավ հաջորդ տարի եւս աջակցել հաստատությանը: « Նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ ձեր բոլոր խնդիրները լուծելու ենք: Մենք միշտ մեր խոստումներն իրականացրել ենք եւ այսուհետ եւս իրականացնելու ենք: Կփորձենք 2011-ին եւս լուծել ձեր խնդիրները», - ավելի ուշ, իր հովանավորությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, դիմելով բնակիչներին` ասաց խորհրդարանի ղեկավարը: 

Տոնախմբությունն անցավ անմիջական ու անկաշկանդ, հարազատ  մթնոլորտում, ջերմ խոսքերով, երգ ու պարով: «Դուք միշտ եղել եք եւ այսուհետ եւս լինելու եք մեր ուշադրության կենտրոնում: Դուք արժանի եք ապրելու բարեկեցիկ կյանքով»,- գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ շնորհավորելով տարեցներին` ասաց Հովիկ Աբրահամյանը` մաղթելով հաջողություններ, առողջություն եւ երջանկություն:  ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տուն-ինտերնատի աշխատակազմին` բնակիչների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, դժվարին, բայց արժանապատիվ աշխատանքի համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը իր շնորհավորանքները հղելով գալիք Ամանորի առթիվ` խորին շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին` բարձր գնահատելով նրա աջակցությունը, որ նա մշտապես  ցուցաբերում է սոցիալական ոլորտին, հատկապես տարեցներին ու երեխաներին, անապահով ընտանիքներին:

Իրենց երախտագիտությունը հայտնեցին նաեւ  Նորքի  տարեցների տուն- ինտերնատի բնակիչները, ովքեր շատ հուզված էին ԱԺ նախագահի հոգատարությունից, իրենց եւ հաստատության հանդեպ  նրա աջակցությունից, վստահ, որ այդ վերաբերմունքը շարունակական է լինելու:


28.12.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ճեպազրույցները
Դեկտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցներում անցնող տարին ամփոփեցին խորհրդարանական վեց մշտական հանձնաժողովների ղեկավարները: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  2010 թ.-ի գործունեությունը ներկայացնելով` Նաիրա Զոհրաբյանը նախ խոսեց իր ղեկավարած հանձնաժողովի առանձնահատկությունների...