Տպել
27.12.2010
Ազգային ժողովի այգում ամանորյա տրամադրություն էր տիրում
1 / 5

Խորհրդարանի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ դեկտեմբերի 27-ին ԱԺ այգում հյուրընկալվեցին փոքրիկները, Ձմեռ պապը եւ Ձյունանուշը, սիրված հեքիաթների հերոսները: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը երեխաներն ու նրանց ուղեկցող ծնողները, տատիկ-պապիկներն արդեն հավաքվել էին խորհրդարանի վառ լուսավորված եւ զարդարված այգում` մեծ տոնածառի մոտ:

Փոքրիկները հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրած երգերը, պարելու հեքիաթների հայտնի հերոսների ու բազմազան Սանտա Կլաուսների, Կաղանդ պապերի ու Ձմեռ պապիկների հետ: Նրանց միացան նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատգամավորները:

Տոնական այգուց երեխաները հեռացան տպավորված ու ոչ դատարկաձեռն` Ձմեռ պապիկը նրանց համար նաեւ նվերներ էր պատրաստել:

Տոնական միջոցառման հերթական անակնկալը «Ռեինկարնացիա» խմբի եւ Ռոլանդ Գասպարյանի կողմից իրականացվող ակցիան էր, որի նպատակն է Ամանորի շեմին բոլորին սեր նվիրել եւ հիշեցնել, որ մարդկային ամենամեծ եւ նվիրական արժեքը մաքուր ու անկեղծ զգացմունքներն են: Ակցիայի շրջանակներում «Ռեինկարնացիա» խումբը եւ Ռոլանդ Գասպարյանը կատարեցին «Սեր» երգը: Ձայնասկավառակի թողարկմանն աջակցել էր ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ ակցիան կշարունակվի մի քանի օր եւս, անցորդներին կնվիրեն «Սեր» երգի ձայնասկավառակներ:
 


27.12.2010
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց 2010 թ. գործունեությունը
Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հաշվետու ասուլիս էր հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ 2010թ. ընթացքում խմբակցությունը ծավալել է խորհրդարանական, միջխորհրդարանական եւ  արտախորհրդարանական ակտիվ գործունեություն: Խմբակցության անդամները հանդես են ...

27.12.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական 6 հանձնաժողովների ճեպազրույցները, որոնց ընթացքում հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թ. գործունեությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բ...