Տպել
27.12.2010
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց 2010 թ. գործունեությունը
1 / 1

Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հաշվետու ասուլիս էր հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ 2010թ. ընթացքում խմբակցությունը ծավալել է խորհրդարանական, միջխորհրդարանական եւ  արտախորհրդարանական ակտիվ գործունեություն: Խմբակցության անդամները հանդես են եկել 43 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով, որոնցից մի մասն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգում: Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցության անդանմները 186 ելույթ են ունեցել խորհրդարանում քննարկվող հարցերի մասին, հնչեցրել են 235 հարց, 56 հայտարարություն, կառավարությանն են ուղղել 228 բանավոր եւ գրավոր հարց: Խմբակցությունը տարբեր հարցերի շուրջ տեսակետներ է ներկայացրել նաեւ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հայտարարությունները վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական խնդիրներին: Նա տեղեկացրեց նաեւ, որ խմբակցության անդամները մասնակցել են ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ միջազգային համաժողովներին: Խմբակցությունը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ քաղաքացիների հետ: Կազմակերպվել են ընդունելություններ, շուրջ 10 քաղաքացիների տրամադրվել են երաշխավորագրեր` քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործերով:

Խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանն անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին եւ  գոհունակությամբ նշեց, որ 2011 թ. դասագրքերը պետք է ենթարկվեն սանիտարահիգենիկ փորձաքննության: Զարուհի Փոստանջյանը  խոսեց ազատ խոսքի ու լրատվամիջոցների ազատության մասին, Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ  հայ-թուրքական հարաբերություններին եւ խմբակցության հեղինակած` Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին օրենքի նախագծին, իսկ Արմեն Մարտիրոսյանը` նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակին, մեքենաների պարտադիր ապահովագրությանն ու էկոլոգիական միջավայրի պաշտպանությանն առնչվող հարցերին:


27.12.2010
Ազգային ժողովի այգում ամանորյա տրամադրություն էր տիրում
Խորհրդարանի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ դեկտեմբերի 27-ին ԱԺ այգում հյուրընկալվեցին փոքրիկները, Ձմեռ պապը եւ Ձյունանուշը, սիրված հեքիաթների հերոսները: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը երեխաներն ու նրանց ուղեկցող ծնողները, տատիկ-պապի...

27.12.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական 6 հանձնաժողովների ճեպազրույցները, որոնց ընթացքում հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թ. գործունեությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բ...