Տպել
10.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
1 / 1

Համաշխարհային քաղաքակրթությունն իր պատմության ընթացքում ձեւավորել է արժեքային մի համակարգ, որի վրա են հիմնվում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք փաստաթղթային ձեւակերպում են ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Որպես փոխկապակցված հասկացություններ` նրանք բնորոշում են պետության եւ հասարակության մակարդակը. այդպես էր եւ 1950 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհում սկսեցին նշել Մարդու իրավունքների օրը, այդպես է եւ այսօր` 60 տարի անց, այդպես է լինելու նաեւ վաղը, որովհետեւ մարդու իրավունքներն այն անանց արժեքներն են, որ անկախ ժամանակներից, ժողովուրդների ու երկրների համար շարունակելու են մնալ  միջազգային հանրության մեջ արժանի տեղ զբաղեցնելու չափորոշիչներ:

Պատահական չէ, որ պետություններն իրենց օրենսդրությամբ ամրագրում են, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բարձրագույն արժեք են, որովհետեւ պետության շարժիչ ուժը մարդն է, քաղաքացին, ում պաշտպանվածությունը երկրի ժողովրդավարության մակարդակի վկայությունն է:

ՀՀ Սահմանադրությունը եւ Ազգային ժողովի ընդունած` դրանից բխող իրավական ակտերը երաշխավորում են մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում: Համոզված եմ, որ մեր քաղաքացիներն աստիճանաբար ավելի ու ավելի են զգալու այդ օրենքների ազդեցությունն ու արդյունավետությունը իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ազգային ժողովը շարունակելու է կատարելագործել օրենսդրությունն ու անել ամեն ինչ, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործընթացն ավելի շոշափելի ու տեսանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
 


10.12.2010
Տեղի ունեցան ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցները
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան  ԱԺ աշնանային  նստաշրջանի վերջին ճեպազրույցները:  Քառօրյա նիստերում քննարկված օրինագծերից բացի, խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան վերջին օրերին տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի հրաժարականին եւ ՀՀ արդարադատության նախարարի պ...

10.12.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության ...