Տպել
08.12.2010
«Բաց դաս»-ը անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
1 / 3

Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ»-ի քաղաքականության շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր ներկա  գտնվեցին խորհրդարանի նիստի աշխատանքներին:  Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց եւ հերթական «բաց դաս»-ն անցկացրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի  ղեկավարը խորհրդանշական ու հիշարժան համարեց, որ երեխաներն ԱԺ են այցելել եւ մասնակցել այն նիստին, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի Հանրապետության  2011 թվականի պետական բյուջեի նախագիծը:  Աշակերտների հետ  զրույցի  ժամանակ, ի պատասխան նրանցից մեկի` դպրոցների վերանորոգմանը վերաբերող հարցի, Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ բյուջեի հնարավորություններին, նշելով, որ դրանց սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ միանգամից լուծել բոլոր դպրոցների վերանորոգման հարցը: Բայց պետությունը քայլ առ քայլ իրականացնում է այդ ծրագիրը:  Դպրոցներից մեկի տնօրենը բարձրացրեց Շենգավիթի 4 դպրոցների ջեռուցման հարցը. ԱԺ նախագահը պատրաստակամ առաջարկեց ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու այնուհետեւ  միասին քննարկել խնդիրը հնարավորության սահմաններում լուծելու ճանապարհները:

Դպրոցականների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը`  ներկայացնելով իրավիճակը ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում, հանգամանալից պատասխանեց այդ թեմաներին վերաբերող` աշակերտների հարցերին:

Հանդիպումից հետո շենգավիթցի դպրոցականները ծանոթացան խորհրդարանի նիստերի վերակառուցված դահլիճին, որտեղ էլ լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ:
 


08.12.2010
Ներկայացվեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը
Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ավարտեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այն, ի թիվս նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերի, պատգամավորները ընդունեցին քվեարկությամբ: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի այս նիստի աշխատանքն...

08.12.2010
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամլո ասուլիսը
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Լարիսա Ալավերդյանի, Կորյուն Նահապետյանի եւ Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ ներկայացրին դեկտեմբեր...