Տպել
03.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
1 / 1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունենալով` ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն: Եւ մենք պարտավոր ենք տալ այդ ամենը նրանց:

Ճակատագրի կամքով այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պետք է փորձենք գոնե ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որեւէ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից:

Պետությունն  իր այսօրվա հնարավորությունների շրջանակում   ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, որոնք, թերեւս, լիարժեք բավարար չեն, բայց համոզված եմ, որ այդ հնարավորությունները վաղն ավելի մեծ են լինելու: Հաշմանդամների խնդիրները գտնվում են  խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ նրանք ամենաակտիվ մասնակիցներից են:

Հաշմանդամների նկատմամբ ձեւավորված կարեկցական վերաբերմունքի փոխարեն նրանց պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ եւ ստեղծել  հավասար հնարավորություններ, որ ինտեգրվեն հասարակությանը, զգան, որ անտեսված եւ մոռացված չեն:

Մենք պարտավոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակության մեջ:
 


03.12.2010
Երեւանում կայացավ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը` «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի եւ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում: Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հա...

03.12.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  դեկտեմբերի 6-9-ի  ԱԺ չորսօրյա նիս...

03.12.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:  ՀՀ ԱԺ   մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Սաֆարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մա...