Տպել
14.10.2010
Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատեւ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին։

 Հանդիպմանը, գոհունակություն հայտելով Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության կապակցությամբ, ԱԺ նախագահը նշեց. «Մեր երկու խորհրդարանների  համագործակցությունը վերջին տարիներս այլեւս չի սահմանափակվում սոսկ  արձանագրային հանդիպումներով, որոնք սովորաբար իրականացվում են տարեկան երկու անգամ՝ Ստեփանակերտում եւ Երեւանում։ Պահպանելով հանդերձ այդ ավանդույթը՝ միեւնույն ժամանակ, դրանց միջակայքում իրականացնում ենք թեմատիկ քննարկումներ նաեւ այլ մակարդակներով ու ձեւաչափերով, ինչը, փաստորեն, համալրում եւ կոնկրետացնում է մեր փոխգործակցությունը»։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ղարաբաղյան կարգավորման  գործընթացին եւ այդ առումով՝  խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը։ Մասնավորապես, երկուստեք կարեւորվեցին այդ ուղղությամբ միջազգային ատյաններում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների գործունեության նշանակությունը եւ այն առաջիկայում ավելի աշխուժացնելու անհրաժեշտությունը։

 Այդ համատեքստում Կարեն Ավագյանը ներկայացրեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում իր գլխավորած պատվիրակության կատարած աշխատանքի բնույթն ու թեմատիկ ընդգրկումները, ընդգծեց առանձին օրակարգային հարցերում Արցախի իշխանությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի հետ խորհրդատվությունների անցկացման ու դրանց միջոցով սկզբունքային կողմնորոշումների հստակեցման կարեւորությունը, ինչը, նրա համոզմամբ, նոր բովանդակություն կհաղորդի իր եւ գործընկերների գործունեությանը։

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...