Տպել
14.10.2010
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը շարունակվում է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 125-ամյակին, մեկնարկել է սեպտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 1-ից ընթանում է փառատոնի մարզային`  2-րդ փուլը, որը մեկնարկել է Գեղարքունիքի մարզում։ Փառատոնի ժյուրին, որի պատվավոր նախագահն է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ նախագահը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, արդեն եղել է Գեղարքունիքում  եւ ընտրել լավագույն ասմունքողներին, որոնք դեկտեմբերի 3-ին Երեւանում կմասնակցեն 3-րդ փուլին։ 
  
Փառատոնի մարզային փուլի հաջորդ մրցույթն անցկացվեց Լոռու մարզում: Վանաձորում տեղի ունեցած  միջոցառմանը Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը կարեւորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնը եւ նշեց, որ մարզի համայնքների 500 մասնակից-ասմունքողներից  2-րդ փուլ են անցել 49 աշակերտ։

Խորհրդարանի ղեկավարի օգնական Սերգեյ Լոքյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը:  Պատգամավոր Տաճատ Վարդապետյանն իր խոսքը համեմեց Տերյանի բանաստեղծությամբ։ 

Փառատոնի ժյուրին, ունկնդրելով մասնակիցներին, ընտրեց լավագույններին, որոնք կմասնակցեն Երեւանում կայանալիք 3-րդ փուլին։ Ասմունքողներին հանձնվեցին պատվոգրեր եւ նվերներ։ 
  
Ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը հյուրընկալվեց նաեւ Վայոց ձորի մարզում։ Մարզպետ Սերգեյ Բագրատյանը երախտիքի խոսք ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ փառատոնի կազմակերպիչներին։     Հայ մեծանուն բանաստեղծի` դարերի քննությունը բռնած ստեղծագործությունների ասմունքն ունկնդրելով՝ հանրապետական փառատոն-մրցույթի ժյուրին որոշեց հանրապետական 3-րդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ վեց ասմունքողի՝ տարիքային երկու խմբերից։ Մարզպետի կողմից մասնակիցներն ստացան գրքեր եւ թանկարժեք նվերներ։
 
 
 
 
 
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...