Տպել
09.10.2010
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 3

Հոկտեմբերի 9-ին  տեղի ունեցավ  աշխատանքային քննարկում «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

Ինչպես հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քննարկմանը հրավիրվել էին ԱԺ խմբակցությունների, կառավարության, երիտասարդական տարբեր կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց քննարկումը, որը վերաբերում է մեր բնակչության 1/3-ին` երիտասարդությանը առնչվող օրինագծերի, չնայած , Աժ նախագահի խոսքերով` «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերը ընդհանուր առմամբ վերաբերում են ողջ հասարակությանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը հետ է վերցրել«Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը եւ լրամշակելուց հետո այն կրկին կներկայացնի խորհրդարանին:
Աժ նախագահը նշեց, որ խորհրդարանում միշտ էլ կարեւորվում են երիտասարդության հարցերն ու խնդիրները: « Ես ինքս հաճույքով բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների  եւ ընդհանրապես երիտասարդների հետ  թե Երեւանում , թե մարզերում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ-ում կան  երիտասարդ պատգամավորներ, ովքեր բավական ակտիվ մասնակցում են օրենսդիր գործունեությանը: Մտադրություն կա  նախաձեռնել նաեւ Երիտասարդական խորհրդարան: Ազգային ժողովի աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու եւ  երիտասարդությանն ավելի մոտեցնելու նպատակով իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակում տարբեր դպրոցների բարձր դասարանցիներ ծանոթանում են խորհրդարանի աշխատանքներին, մասնակցում նիստերին:

ՀՀ ԱԺ նախագահի դիտարկմամբ` ժամանակակից երիտասարդությունը ձեւավորվում է բազմաթիվ` սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային գործոնների ազդեցության տակ: « Անշուշտ, կայացման գործընթացում գտնվող, ժողովրդավարական չափանիշներին դավանելու ուղին բռնած երկրի համար դժվար է միանգամից լուծել բոլոր խնդիրները, բայց, կարծում եմ, պետության հնարավորություններին ըմբռնումով մոտենալը եւս քաղաքացիական հասարակության դրսեւորումներից է»-, ասաց Հովիկ Աբրահամյանը: Այսօր Հայաստանում իրականացվում են երիտասարդության կայացմանը, նրանց խնդիրների լուծմանն ուղղված  բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես,«Լույս » հիմնադրամի միջոցներով արտերկրի առաջատար բուհերում կրթություն են ստանում բազմաթիվ հայ  երիտասարդներ: Արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն են տալիս նաեւ տարբեր երկրների հետ կնքված պայմանագրերը: Ընթացքի մեջ է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում բավական թվով երիտասարդներ են ներգրավված` հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում ու կառավարությունում, մարզպետարաններում եւ այլն: Երիտասարդները չափազանց ակտիվ են մասնավոր հատվածում եւ գործարար աշխարհում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր երիտասարդության ինքնաարտահայտման համար լայն ասպարեզ կա: Եւ բոլորս համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի` արդյունավետ, արժեքավոր ու արժանապատիվ ներկայության պակաս: Իսկ դրա համար ոչ միայն ֆինանսներ են պետք, այլեւ հարգանք, հանդուրժողականություն, համերաշխություն եւ փոխըմբռնում: ԱԺ նախագահի խոսքերով` եթե ֆինանսները պայմանավորված են տնտեսական գործոնով, ապա մնացածը` զուտ մարդկային: Հովիկ Աբրահամյանը  կարեւոր  համարեց, որ  քննարկմանը մասնակցում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչից օրինագծերը միայն կշահեն:

ԱԺ նախագահը  պատրաստակամություն հայտնեց կրկին հանդիպել երիտասարդության ներկայացուցիչների հետ եւ քննարկել նրանց առաջարկները: Հովիկ Աբրահամյանն  առաջարկեց, որ մասնակիցները քննարկեն նաեւ Երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեց երիտասարդության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մասնակցելու խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների նիստերին:

Աժ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման մասնակիցներն իրենց տեսակետները ներկայացրին խնդրո առարկա  օրինագծերի եւ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով:
 


09.10.2010
Շարունակվում է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պատմության թանգարան: Պատվիրակության անդամները շրջեցին Հայաստանի ազգային պատկերասրահում, ուր նրանց ներկայացվեցին ցու...

09.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն եւ Կիպրոսի Հանրապետություն
Հոկտեմբերի 11-ի երեկոյան  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքս...