Տպել
09.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն եւ Կիպրոսի Հանրապետություն

Հոկտեմբերի 11-ի երեկոյան  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:

 Աթենքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի,  Հունաստանի խորհրդարանի Եվրոպական հարցերով եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ : Նեա Զմիրնիում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին :

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  Հունաստանից կմեկնի Կիպրոս :

Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի,  Նիկոսիայի քաղաքապետ Էլենի Մավրուի, Կիպրոսի  հայ համյանքի  ներկայացուցիչների հետ , ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի  հուշակոթողին : Պատվիրակությունը կհադիպի  նաեւ Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ :
 


09.10.2010
Շարունակվում է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պատմության թանգարան: Պատվիրակության անդամները շրջեցին Հայաստանի ազգային պատկերասրահում, ուր նրանց ներկայացվեցին ցու...

09.10.2010
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
Հոկտեմբերի 9-ին  տեղի ունեցավ  աշխատանքային քննարկում «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Ինչպես հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քննարկմանը հրավիրվել էին ԱԺ խմբակցությունների, կառավարության, երիտասարդական տա...