Տպել
07.10.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
1 / 1

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանին, ՀԲ ջրային ոլորտի ներկայացուցիչներ Ահմեդ Էյուեյդային եւ Մանուել Մաուրինիոյին:

 Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի տարածքում ջրամատակարարմանն առնչվող հարցեր: ՀԲ  ներկայացուցիչները նշեցին, որ  ըստ  իրենց կատարած ուսումնասիրության` Հայաստանում մեծ առաջընթաց կա  ջրային ոլորտի զարգացման մեջ:

Զրուցակիցներն անդրադարձան  ոլորտի բարելավմանն ուղղված անհրաժեշտ քայլերի եւ ծրագրերի իրականացմանը: