«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա լրամշակվել է: Օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:
«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չէին ստացվել:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել, կատարվել են համապատասխան փոփոխություններ: Օրինագծերով կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:
Քննարկվեց նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագիծն ու օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հոկտեմբերի 4-7-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Ժնեւում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռնից մեկնեց Ժնեւ,որտեղ նախատեսված էր հանդիպում Շվեյցարիայի հայ համյանքի հետ: Շվեյցարիայում ապրում է շուրջ 4.500 հայ, որոնց մի մասը 1915թ. Եղեռնից փրկված եւ Շվեյցարիայում ապաստան գտած հայերի սերունդներն են, մյուս մասը եկել ...
Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ
Սեպտեմբերի 30-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավորներ Մարտին Սարգսյանը եւ Արա Սիմոնյանը հանդիպեցին Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հա...
Ստորագրվեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման վերաբերյալ ծրագրի քննարկումների արձանագրությունը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը ստորագրեցին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ Կորեայի միջազգային համագ...