Տպել
30.09.2010
Ստորագրվեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման վերաբերյալ ծրագրի քննարկումների արձանագրությունը
1 / 2

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը ստորագրեցին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ  Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի եւ  ՀՀ Ազգային Ժողովի  աշխատակազմի միջեւ քննարկումների արձանագրությունը:

2009 թվականի դեկտեմբերին Կորեայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պարկ Դեյ Վոնի հետ, որի ընթացքում  պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ  գործակալությունը կօժանդակի ՀՀ Ազգային ժողովի դահլիճի տեխնիկական  վերազինման աշխատանքներին:

Այս տարվա օգոստոսին Կորեայի միջազգային համագործակցության գործակալության  ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան,  հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ  քննարկեցին  ՀՀ Ազգային ժողովի դահլիճի վերազինման ծրագրի հետ կապված հարցեր:

Օրերս Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները կրկին ժամանել են Երեւան, մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ աշխատակազմի հետ` քննարկելու ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի բարեհաջող իրականացման նպատակով իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

Արձանագրության ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանն ու Կորեայի ժողովրդին` աջակցության համար, եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի նպատակն է Ազգային ժողովի գործունեության եւ ԱԺ աշխատակազմի աշխատանքների արդյունավետության, ՀՀ ԱԺ գործունեության մատչելիության եւ թափանցիկության աստիճանի  բարձրացումը:


30.09.2010
Ժնեւում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռնից մեկնեց Ժնեւ,որտեղ նախատեսված էր հանդիպում Շվեյցարիայի հայ համյանքի հետ: Շվեյցարիայում ապրում է շուրջ 4.500 հայ, որոնց մի մասը 1915թ. Եղեռնից փրկված եւ Շվեյցարիայում ապաստան գտած հայերի սերունդներն են, մյուս մասը եկել ...

30.09.2010
Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ
Սեպտեմբերի 30-ին  ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավորներ Մարտին Սարգսյանը եւ Արա Սիմոնյանը հանդիպեցին Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հա...

30.09.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած 4 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնք ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: «Ժամանակավոր անաշխատո...